00:39 30 դեկտեմբերի, 2016ՖԻԴԵ-ն հրապարակել է 2017թ. Գրան պրի շարքի 15 մասնակիցների ցուցակը: Ընդգրկված է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Մյուս մասնակիցներն են. աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Եվգենի Տոմաշեւսկի (բոլորը՝ Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո (բոլորը՝ ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Դին Լիժեն (Չինաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա): Եվս 9 մասնակցի կներկայացնի Գրան պրի շարքի մյուս կազմակերպիչ «Ագոնը»:
Չորս փուլերից (փետրվարի 17-28 Շարջայում, մայիսի 11-22 Մոսկվայում, հուլիսի 5-16 Ժնեւում, նոյեմբերի 15-26 Պալմա դե Մալյորկայում) յուրաքանչյուրին կմասնակցի 24 շախմատիստ: Ամեն գրոսմայստերը կխաղա երեք մրցաշարերում: Գրան պրիի արդյունքում երկու ուժեղագույնները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.