21:19  ,  9 դեկտեմբերի, 2016

Անգլիայի Պրեմյեր լիգա. Նոյեմբերի լավագույն խաղացողն ու մարզիչը

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն խաղացողը նոյեմբերի հանդիպումների արդյունքում: Լավագույն մարզիչի մրցանակը ստացել է «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Նոյեմբերին «Չելսին» տարել է չորս անընդմեջ հաղթանակ «Էվերտոնի» (5:0), «Միդլսբրոյի» (1:0), «Տոտենհեմի» (2:1) եւ «Մանչեսթեր Սիթիի» (3:1) նկատմամբ: Դիեգո Կոստան նոյեմբերին մասնակցել է երեք հանդիպման, խփել է երկու գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը ճանաչվել է նոյեմբերի ամենագեղեցիկ գոլի հեղինակը:

Անգլիայի առաջնության 14 տուրից հետո «Չելսին» 34 միավորով զբաղեցնում է առաջին տեղը՝ երեք միավոր գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Արսենալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով