20:05  ,  9 դեկտեմբերի, 2016

Դե Բրույնեն ամուսնության առաջարկ է արել եւ ստացել դրական պատասխան (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի ֆուտբոլիստ Քեւին Դե Բրույնեն Փարիզում ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն եւ ստացել դրական պատասխան։ Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը գրել է Ինստագրամում։

Դե Բրույնեն եւ ֆրանսուհի Միշել Լակրուան միասին են 2014 թվականից։ Այս տարվա մարտին նրանք որդի են ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում