10:26  ,  9 դեկտեմբերի, 2016

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ բրոնզե մեդալակիր

Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է եւս 2 մեդալ:

Աղջիկների մինչեւ 20 տարեկանների 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է արծաթե մեդալ: Նա երկամարտում գրանցել է 218 կգ (96+122) արդյունք:

Մ-20 մրցաշարի 94 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 346 կգ (150+196) արդյունքով գրավել է երրորդ տեղը:

85 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը (Մ-20) 190 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում, սակայն մրցանակային տեղ չի գրավել:

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 77 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, որը Մ-20 մրցաշարում գրանցել էր երկամարտի 326 կգ (149+177) արդյունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում