21:57  ,  7 դեկտեմբերի, 2016

ՈւԵՖԱ. Ռուսական եւ ուկրաինական ակումբներն այս անգամ էլ չեն հանդիպի եվրագավաթներում

Ուկրաինան եւ Ռուսաստանը ներկայացնող ֆուտբոլային ակումբները Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում չեն հայտնվի նույն զույգում, հայտնել են ՈւԵՖԱ-ից sport-express-ին։ Այս պրակտիկան գործում է արդեն մի քանի տարի եւ այս մրցաշրջանում էլ կմնա անփոփոխ։ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը դեկտեմբերի 12-ին է։

Փլեյ-օֆֆ են դուրս եկել ռուսական «Զենիթը», «Կրասնոդարը», «Ռոստովը» ուկրաինական «Շախտյորը»։ Շանս ունի նաեւ Չեմպիոնների լիգայում հանդես եկող Մոսկվայի ԲԿՄԱ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում