18:49  ,  7 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ Օդեսայում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Ուկրաինայի Օդեսա քաղաք՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղին։ Մրցակիցը «Զարյան» է: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում Ուկրաինա է ժամանել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Անգլիական ակումբի կազմում հանդիպմանը հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ.

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆոնսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:

«Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով