18:12  ,  7 դեկտեմբերի, 2016

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դեկտեմբերի 8-ից 11-ը կանցկացվի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հունահռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են  հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանն ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում