15:48  ,  7 դեկտեմբերի, 2016

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժել է Պավել Նեդվեդին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Թուրինի «Յուվենտուսի» փոխտնօրեն Պավել Նեդվեդին, հայտնում է Football Italia-ն:

«Յուվենտուսի» ու Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մինչեւ դեկտեմբերի 12-ն արգելել են ներկա գնվել ակումբի ու ֆեդերացիայի բոլոր միջոցառումներին:

Նեդվեդը պատժվել է «Ատալանտայի» դեմ A Սերիայի 15-րդ տուրի խաղից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչին անպատվելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում