00:39  ,  15 սեպտեմբերի, 2026

«Ինտերի» կամային հաղթանակը՝ 5:3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերն» ընդունեց «Ուդինեզեին» եւ հասավ կամային հաղթանակի 5:3 հաշվով։

Սկզբնամասում երկու գոլ բաց թողնելուց հետո «Ինտերը» հաղթեց բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյի, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի, իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոյի եւ կոտդիվուարցի հարձակվող հարձակվող Անժ-Յոան Բոնիի գոլերի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 60-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։ 2 րոպե անց Մխիթարյանը փոխարինվեց։

«Ինտերը» 12 միավորով հավասարվեց առաջատար «Ռոմային» եւ երկրորդն է։ «Ուդինեզեն» 4 միավորով 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 5:3 (տեսանյութ)

Կառլոս Աուգուստո, 26, Նիկոլո Բարելա, 35, Մարկուս Տյուրամ, 57, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 67, Անժ-Յոան Բոնի, 79 - Ջեյմս Աբանկվա, 9, Յուրգեն Էկելենկամպ, 16, Իդրիսա Գեյե, 90+1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում