01:53  ,  7 դեկտեմբերի, 2016

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:

Մ-20 մրցաշարի 77 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 326 կգ (149+177) արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն:

56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մինչեւ 23 տարեկանների պայքարում գրավել է 6-րդ տեղը, իսկ 58 կգ քաշային Իզաբելա Յալյանը 5-րդն էր մինչեւ 23 տարեկանների մրցաշարում: Մարգարյանը եւ Յալյանը նվաճել են փոքր բրոնզե մեդալներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում