10:22  ,  6 դեկտեմբերի, 2016

Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքվել են ուժեղ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի խաղ եմ դիտել «Օլդ Տրաֆորդում»: «Սթոք Սիթիի» (1:1) եւ «Բարնլիի» (1:1) դեմ խաղերում թիմն արժանի էր հաղթանակի, սակայն ֆուտբոլն այդպիսին է: Իհարկե, դա պատմություն ունեցող բարձրակարգ ակումբ է, որտեղ հավաքվել են ուժեղ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ: Պրեմյեր լիգայում հաղթելը բարդ կլինի, սակայն լավագույն քառյակում տեղ ունենալու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել»,- մարզիչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում