00:36  ,  6 դեկտեմբերի, 2016

«Լիվերպուլը» ժամանել է Բարսելոնա (ֆոտո)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Բորնմութից» 3:4 հաշվով կրած պարտությունից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշել է մի քանի մարզում անցկացնել Բարսելոնայում, հաղորդում է dailymail-ը: Լիվերպուլում օդի ամենաբարձր ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ին եղել է +3, Բարսելոնայում՝ +17:

Կատալոնիայի մայրաքաղաքում «Լիվերպուլը» կպատրաստվի «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում