18:10  ,  1 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Մխիթարյաննը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 46 փոխանցումից 93.5 տոկոսը հասել է թիմակիցներին: 27-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ խլել է գնդակը, 2 անգամ կասեցրել մրցակցի գրոհը: Մխիթարյանը 1 անգամ խախտել է կանոնները, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են 1 անգամ:

Մխիթարյանը ստացել է 8.11 գնահատականը, ամենաբարձր գնահատվել է դուբլի հեղինակ դարձած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 9.55:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 4:1 հաշվով եւ դուրս է եկել եզրափակիչ: Մխիթարյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ եւ փոխարինվել 90-րդ րոպեին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի «Հալ Սիթին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում