01:14  ,  1 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլային փոխանցումը «Վեստ Հեմի» դեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլային փոխանցումով աչքի ընկավ «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: Նրա սուր փոխանցումից հետո հաշիվը 2:1 դարձրեց ֆրանսիացի Անտոնի Մարտիալը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ րոպեին Մխիթարյանի կրնկով կատարած փոխանցումից հետո շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացել էր հաշիվը: 35-րդ րոպեին հյուրերը վերականգնել էին հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Էշլի Ֆլեթչերի գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով