16:04  ,  24 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն՝ Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Մարեկ Համշիկը («Նապոլի»), Մարկո Ռոյսը («Բորուսիա Դ․»), Ռաֆայել Վարանը («Ռեալ»), Ռիհադ Մահրեզը («Լեսթեր») եւ Խուան Կուդրադոն («Յուվենտուս»)։

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 25-ին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում