22:02  ,  22 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Ակինֆեեւը գոլ բաց թողեց 42-րդ խաղում անընդմեջ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւը շարունակում է գոլեր բաց թողնել Չեմպիոնների լիգայում: Լեւերկուզենի «Բայերի» դեմ խմբային փուլի 5-րդ տուրի խաղում 30-ամյա դարպասապահը  թարմացրեց սեփական հակառեկորդը՝ Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողնելով 42-րդ խաղում անընդմեջ:

Մոսկվայում ընթացող խաղի առաջին խաղակեսից հետո գերմանական ակումբը հաղթում է նվազագույն հաշվով: Միակ գոլը 16-րդ րոպեին խփել է գերմանացի կիսապաշտպան Կեւին Ֆոլանդը:

Հիշեցնենք, որ  Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է մոտ 10 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում