10:57  ,  17 նոյեմբերի, 2016

Չավի. Երբ Կոուտինյոն լավ մարզավիճակում է, նա Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» առաջատարներից Ֆելիպե Կոուտինյոյի հասցեին:

«Կոուտինյոյին միշտ համարել եմ յուրահատուկ ֆուտբոլիստ, սակայն Կլոպի գլխավորությամբ նա դուրս եկավ նոր մակարդակ: Երբ Կոուտինյոն լավագույն մարզավիճակում է, նա Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է: Նա միշտ ցուցադրել է բարձր կարգի ֆուտբոլ, իսկ հիմա մշտապես լավ է խաղում: Դա հիանալի նորություն է «Լիվերպուլի» համար, քանի որ նրանք հավակնում են տիտղոսի:

Կոուտինյոն խաղում է Եվրոպայի ամենախելացի մարզիչներից մեկի գլխավորությամբ: Կլոպը մեծ փորձ ունի ֆուտբոլիստներին համաշխարհային մակարդակի հասցնելու գործում: Քիչ են այնպիսի ֆուտբոլիստները, որոնք կարող են ուժեղացնել «Բարսելոնան»: Կոուտինյոն նրանցից մեկն է»,- քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերում է FOOTBALL ESPANA-ն:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 11 խաղի, դարձել 5-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում