11:08  ,  9 հուլիսի, 2012

«Բավարիան» Պիրլոյի համար առաջարկում է 10 միլիոն եվրո

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունների ոլորտում:

Գերմանական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 10 միլիոն եվրո, հաղորդում է Football Italia-ն:

Նկատենք, որ Պիրլոն հանդես է գալիս Իտալիայի հավաքականում 2002-ից: 89 հանդիպումներում խփել է 10 գնդակ: Ազգային թիմի կազմում դարձել է 2006թ. աշխարհի չեմպիոն եւ Եվրո-2012-ի փոխչեմպիոն:

Եվրո-2012-ի ամբողջ ընթացքում Պիրլոյի հրաշալի խաղը մասնագետների եւ երկրպագուների հիացմունքի առարկան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում