12:33  ,  4 նոյեմբերի, 2016

Մոուրինյո.«Ֆեներբահչեն» անցկացրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ մենք՝ նախամրցաշրջանային հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում թուրքական «Ֆեներբահչեից» կրած պարտությունը:

«Մեր խնդիրներն առաջացան ընդհանուր մոտեցումից: Մրցակիցը խաղում էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ մենք՝ նախամրցաշրջանային հանդիպում: «Ֆեներբահչեն» արժանի էր հաղթանակի: Ֆուտբոլում կերեւոր է ոչ միայն որակը, այլեւ ձգտումը, նվիրվածությունը գործին եւ խաղադաշտում բոլոր ուժերը ներդնելը: Երկրորդ րոպեին գոլ բաց թողնող թիմը պատրաստ չէ խաղին ինչպես հոգեբանորեն, այնպես էլ կենտրոնացվածությամբ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:  

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղում անգլիական ակումբը պարտվել էր 1:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին՝ անցկացնելու առաջին հանդիպումը վնասվածքից հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում