01:38  ,  2 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Գվարդիոլայի ռեւանշը «Բարսելոնայի» նկատմամբ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 1-ին անցկացվեցին A, B, C, D խմբերի չորրորդ տուրի խաղերը:

Օրվա կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Անգլիայում, որտեղ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ՝ ռեւանշի հասնելով նախորդ տուրում 0:4 հաշվով կրած պարտության համար: Չեմպիոնների լիգայում 100-րդ խաղն անցկացնող Լիոնել Մեսիի գոլին մանչեսթերցիներն առաջին խաղակեսում պատասխանեցին գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի դիպուկ հարվածով: Ընդմիջումից քիչ անց բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն տուգանային հարվածով նաեւ առաջ մղեց մանչեսթերցիներին: Երկրորդ խաղակեսն անցնում էր դիտարժան պայքարում ու փոխնիփոխ գրոհներով: 74-րդ րոպեին Գյունդոգանը դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:

C խմբի մյուս խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը ոչ ոքի խաղաց շոտլանդական «Սելթիկի» հետ՝ 1:1:

A խմբում «Արսենալը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ուժեղ գտնվեց շվեյցարական «Բազելից»՝ 2:1: Բուլղարիայում կայացած խաղում «Լուդոգորեցը» 15-րդ րոպեին ստացել էր 2 գոլի առավելություն:

B խմբում Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Կիեւի «Դինամոյին», իսկ իտալական «Նապոլին» ու թուրքական «Բեշիկթաշը» խաղաղությամբ բաժանվեցին Ստամբուլում՝ 1:1:

D խմբում Մյունխենի «Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի շնորհիվ մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց հոլանդական ՊՍՎ-ին, իսկ «Աթլետիկոն» Մադրիդում 2:1 հաշվով հաղթանակ կորզեց Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովից»:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:3

Ջոնաթան Կաֆու, 12, Կլաուդիու Կասերու, 15 – Գրանիտ Ջակա, 20, Օլիվյե Ժիրու, 42, Մեսութ Օզիլ, 88

«Բազել» (Շվեյցարիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:2

Լուկա Զուֆի, 76 – Բլեզ Մատյուիդի, 43, Թոմաս Մունյե, 90

Հեռացում՝ Սերեյ Դի, 84 («Բազել»)

B խումբ 

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 1:0

Էդուարդո Սալվիո, 45+2 (11մ)

Չիրացված 11 մետրանոց՝ Ժունիոր Մորաես, 68 («Դինամո Կիեւ»)

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:1

Ռիկարդո Կուարեժմա, 79 (11մ) – Մարեկ Համշիկ, 82

C խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:1

Իլկայ Գյունդոգան, 39, 74, Կեւին դե Բրույնե, 51 – Լիոնել Մեսի, 21

«Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:1

Լարս Շտինդլ, 32 – Մուսա Դեմբելե, 76 (11մ)

Հեռացում՝ Յուլիան Կորբ, 75 («Բորուսիա»)

D խումբ

ՊՍՎ (Հոլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2

Սանտիագո Արիաս, 14 – Ռոբերտ Լեւանդովսկի, 34 (11մ), 74

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 2:1

Անտուան Գրիզման, 28, 90+4 – Սերդար Ազմուն, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում