«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին: Հանդիպման նախախաղային ասուլիսում պորտուգալացի մասնագետը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լիովին վերակագնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների:
«Վնասվածք չունենալն ու պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս գալուն պատրաստ լինելը տարբեր բաներ են: Ես չեմ կարող խաղային պրակտիկա տրամադրել բոլոր ֆուտբոլիստներին: Մխիթարյանը չի խաղացել երկար ժամանակ, իսկ այս կազմը լավ է խաղում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Metro-ն:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դուբլի օգնությամբ հաղթել էր 4:1 հաշվով: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի