01:05 21 հոկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին: Հանդիպման նախախաղային ասուլիսում պորտուգալացի մասնագետը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լիովին վերակագնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների:
«Վնասվածք չունենալն ու պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս գալուն պատրաստ լինելը տարբեր բաներ են: Ես չեմ կարող խաղային պրակտիկա տրամադրել բոլոր ֆուտբոլիստներին: Մխիթարյանը չի խաղացել երկար ժամանակ, իսկ այս կազմը լավ է խաղում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Metro-ն:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դուբլի օգնությամբ հաղթել էր 4:1 հաշվով: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.