10:57  ,  23 սեպտեմբերի, 2016

Ֆալկաոն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց չի խաղա

«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դուրս է գրվել հիվանդանոցից:

30-ամյա ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղից հետո՝ ստանալով ուղեղի ցնցում: Բժիշկները Ֆալկաոյին թույլ են տվել տուն վերադառնալ, սակայն նրան հանգիստ է հարկավոր: Հարձակվողը բաց կթողնի «Անժեի» դեմ «Լիգա-1-ը» 7-րդ տուրի հանդիպումը, գրում է France Football-ը:

Սպասվում է, որ Ֆալկաոն պատրաստ կլինի Լեւերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում