Մեկնարկեց Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Առաջին տուրի հանդիպումները տեղի ունեցան A, B, C, D խմբերում: «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» հանդիպումը հետաձգվել է հորդառատ անձրեւի պատճառով:
Տպավորիչ հաղթանակով մեկնարկեց «Բարսելոնան», որը տանը 7:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ՝ Լուիս Սուարեսը: Չորս գոլային փոխանցում կատարեց Նեյմարը, որը նաեւ մեկ գոլ խփեց: Աչքի ընկավ նաեւ Անդրես Ինյեստան:
Մյունխենի «Բավարիան» տանը հինգ անգամ գրավեց Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» դարպասը:
Չեմպիոնների լիգա, առաջին տուր, առաջին խաղակես
A խումբ
ՊՍԺ - «Արսենալ»՝ 1:1
Էդինսոն Կավանի, 1 - Ալեքսիս Սանչես, 78
Հեռացումներ՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), 90+3, Օլիվյե Ժիրու («Արսենալ»), 90+3, երկրորդ դեղին քարտ
«Բազել» - «Լուդոգորեց»՝ 1:1
Ռենատո Շտեֆեն, 80 - Կաֆու, 45
B խումբ
«Դինամո Կիեւ» - «Նապոլի»՝ 1:2
Դենիս Գարմաշ, 26 - Արկադիուշ Միլիկ, 36, 45+2
Հեռացում՝ Սերգեյ Սիդորչուկ («Դինամո»), 68, երկրորդ դեղին քարտ
«Բենֆիկա» - «Բեշիկթաշ»՝ 1:1
Ֆրանկո Սերվի, 12 - Անդերսոն Տալիսկա, 90+3
C խումբ
«Բարսելոնա» - «Սելթիկ»՝ 7:0
Լիոնել Մեսի, 3, 27, 60, Նեյմար, 50, Անդրես Ինյեստա, 59, Լուիս Սուարես, 75, 88
Չիրացրած 11մ՝ Մուսա Դեմբելե («Սելթիկ»), 24
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մ.»՝ հետաձգվել է
D խումբ
«Բավարիա» - «Ռոստով»՝ 5:0
Ռոբերտ Լեւանդովսկի, 28, 11մ, Թոմաս Մյուլեր, 45+2, Ջոշուա Կիմիխ, 53, 60, Խուան Բերնատ, 90
ՊՍՎ - «Աթլետիկո»՝ 0:1
Սաուլ, 43
Չիրացրած 11մ՝ Անդրես Գուարդադո (ՊՍՎ), 45+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում