09:04  ,  13 մայիսի, 2024

«Բոլոնիան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ՉԼ-ում

«Բոլոնիան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Ա Սերիայի թվիթերյան էջը։

Իտալիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բոլոնիան» ապահովել է տեղը լավագույն հնգյակում։ Հաջորդ մրցաշրջանում Իտալիան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կունենա հինգ մասնակից։

36-րդ տուրում «Բոլոնիան» 2:0 հաշվով հաղթել է «Նապոլիին» եւ 67 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Յուվենտուսը»։

«Ռոման» 1:2 հաշվով պարտվել է «Ատալանտային» եւ 60 միավորով 6-րդն է։ «Ատալանտան» (35 խաղ) 5-րդ տեղում է՝ 63 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով