13:33  +04,  5 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արթուր Ալեքսանյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Արթուր Ալեքսանյան,  հունահռոմեական ըմբշամարտ

Ծնվել է 1991 թվականին հոկտեմբերի 21-ին:

Ըմբշամարտով  սկսել է զբաղվել 2000 թվականից:

Սեւծովյան տարածաշրջանի երկրների պատանելան մրցաշարի երրորդ մրցանակակիր է (2007), երիտասարդների աշ՚խարհի առաջնության հաղթող (2010) եւ բրոնզե մեդալակիր (2009), երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթե (2010) եւ բրոնզե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2011), Եվրոպայի չեմպիոն (2012)

Ամուսնացած չէ:

Անհատական մարզիչն է Գեւորգ Ալեքսանյանը:

Հավաքականի մարզիչն է Լեւոն Ջուլֆալակյանը:

Օլիմպիական գորգ է դուրս գալու օգոստոսի 7-ին:

Արթուր Ալեքսանյան

«Օլիմպիական խաղերն էականորեն տարբերվում են մյուս բոլոր մրցաշարերից: Այսօր ընմբիշների միջեւ վարպետության տարբերություն գրեթե չկա: Յուրաքանչյուր քաշային կարգում էլ պայքար է լինելու մեդալների համար եւ համոզված եմ` անզիջում պայքար: Բայց դա ինձ չի վախեցնում: Կարեւոր է սառը գլխով ու վստահ դուրս գալ գորգ ու հաղթանակի մասին մտածելուց բացի ամեն ինչ ամրապնդել գործով: Ուժերիս առավելագույն սահմաններում պայքարելու եմ օլիմպիական մեդալների համար: Սա է հիմնական նպատակը»:

Գեւորգ Ալեքսանյան

«Արթուրը երիտասարդ ըմբիշ է եւ առաջին անգամն է մասնակցելու Օլիմպիական խաղերին: Չնայած այս ամենին նա արդեն իր գոտեմարտերով ապացուցել է, որ կարող է հասնել հաջողության: Շատ կարեւոր է վիճակահանությունը եւ ըմբիշի տրամադրվածությունը: Ինչ-որ տեղ էլ սպորտում պետք է հաջողությունը ժպտա: Նախապատրաստական փուլում մարզիկի համար ամեն ինչ արվել է, որ կարողանա լավ հանդես գալ Լոնդոնում: Հուսանք, որ ամեն ինչ այդպես էլ կլինի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով