00:01  ,  4 սեպտեմբերի, 2016

Մարեկ Սուխի. Չեմ կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանի հետ բախումը կոպիտ ստացվեց

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին մեկնաբանել է Հայաստանի դեմ ընկերական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վնասվածք հասցնելու դրվագը:

«Չեմ կարծում եմ, որ դա կոպիտ բախում էր: Նա արագ ֆուտբոլիստ է: Ես միայն կանգնած էի այդտեղ, եւ մենք բախվեցինք: Հույս ունեմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի ու բաց չի թողնի շատ օրեր: Սա ֆուտբոլ է, եւ ես այլեւս չեմ մտածելու այդ դրվագի մասին»,- շվեյցարական «Բազելի» պաշտպանի խոսքը մեջբերում է mirror.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում, որում փոխարինվել էր 38-րդ րոպեին: Այդ վնասվածքի պատճառով նա բաց կթողնի Դանիայի հավաքականի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղը, որը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news