00:01 4 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին մեկնաբանել է Հայաստանի դեմ ընկերական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վնասվածք հասցնելու դրվագը:
«Չեմ կարծում եմ, որ դա կոպիտ բախում էր: Նա արագ ֆուտբոլիստ է: Ես միայն կանգնած էի այդտեղ, եւ մենք բախվեցինք: Հույս ունեմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի ու բաց չի թողնի շատ օրեր: Սա ֆուտբոլ է, եւ ես այլեւս չեմ մտածելու այդ դրվագի մասին»,- շվեյցարական «Բազելի» պաշտպանի խոսքը մեջբերում է mirror.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում, որում փոխարինվել էր 38-րդ րոպեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.