23:53  ,  2 սեպտեմբերի, 2026

Լա Լիգա․ Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակում

Ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակում «Սելտայի» դեմ Լա Լիգայի առաջիկա հանդիպման համար, հաղորդում է ակումբի կայքը։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Իսպանիայի առաջնության երեք տուրից հետո «Ռեալ Սոսիեդադը» վաստակել է 3 միավոր եւ 11-րդ տեղում է։ «Սելտան» վաստակել է 1 միավոր եւ 16-րդն է։

Այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է «Բետիսի» դեմ Լա Լիգայի առաջին տուրի հանդպմանը (0:1)՝ դուրս գալով փոխարինման վերջնամասում եւ անցկացնելով 3 րոպե։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news