Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել են դանիացի լրագրողների հարցերին։
Որքանո՞վ է մեծ Մխիթարյանի կորուստը թիմի համար (հարց Վարուժան Սուքիասյանին):
Ցանկացած թիմի համար առաջատարի եւ ավագի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ։
Ո՞վ կարող է այս խաղում լինել հայկական թիմի աստղը (հարց Վարուժան Սուքիասյանին):
Ֆուտբոլը թիմային խաղ է, եւ մենք ցանկացած օղակում էլ ունենք առաջատարներ։
Դուք Ձեզ համարո՞ւմ եք աստղ (հարց Մարկոս Պիզելիին):
Ոչ, չեմ համարում։ Սկսած այն պահից, ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ եւ օգնել թիմին։ Մեր թիմի ավագը, աստղը, առաջատարը եւ դեմքը Մխիթարյանն է։ Մենք եկել ենք այստեղ թիմային խաղ խաղալու, այլ ոչ թե ինքներս մեզ ցուցադրելու համար։
Ո՞ր արդյունքը կարող է ընդունելի համարվել վաղվա խաղում (հարց Մարկոս Պիզելիին):
Որպես ֆուտբոլիստ՝ ես կարող եմ ասել, որ երբ ես մտնում եմ խաղադաշտ, ես ամեն ինչ անում եմ հաղթելու համար՝ անկախ ստեղծված իրավիճակից, կամ այն հանգամանքից՝ խաղում ենք տանը, թե՝ դրսում։ Միեւնույն ժամանակ, առաջին հանդիպումն անցկացնելով Դանիայի հավաքականի դեմ, շատ կարեւոր է չպարտվել։ Եթե մենք կարողանանք վաստակել 3 կամ 1 միավոր, գերազանց կլինի։
Ճանաչո՞ւմ եք որեւէ մեկին Դանիայի հավաքականից (հարց Մարկոս Պիզելիին):
Նրանցից շատերը խաղում են Եվրոպայում, իսկ ամենահայտնին Էրիկսենն է: Բացի այդ, մենք բազմիցս խաղացել ենք դանիացիների դեմ վերջին տարիներին, եւ նրանց լավ ենք ճանաչում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի օգնելու Հայաստանի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:38 , 3 սեպտեմբերի
23:53 , 2 սեպտեմբերի
22:28 , 2 սեպտեմբերի
21:26 , 2 սեպտեմբերի
21:05 , 2 սեպտեմբերի
20:07 , 2 սեպտեմբերի
19:40 , 2 սեպտեմբերի
19:02 , 2 սեպտեմբերի
18:04 , 2 սեպտեմբերի
17:36 , 2 սեպտեմբերի