Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը ուշադրություն է դարձրել Ֆրանսիայի ամենահարուստ թիմի` ՊՍԺ-ի ներսում ընթացող ցավոտ գործընթացներին: Երբ հունվարին թիմի նոր մարզիչ նշանակվեց Կառլո Անչելոտին, մամուլում նշվում էին բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստների անուններ, որոնք պետք է ակումբ գային:
Սակայն, ինչպես երեւում է, ընդհակառակը, ակումբը մտադիր են լքել նրա առաջատար ֆուտբոլիստները. օրինակ, մամուլին ցնցում են այն տեղեկությունները, որ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 22-ամյա պաշտպան Մամադու Սակոն, որը Կառլո Անչելոտիի գալուց հետո կորցրեց իր տեղը հիմնական կազմում, հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու իր մտադրության մասին, եթե ակումբում հայտնվի նոր կենտրոնական պաշտպան:
«Երբ դու լսում ես, որ քո տեղը մշտապես նոր խաղացող են փնտրում, ապա ակամա սկսում ես քեզ ավելորդ զգալ. ինձ հետ ակումբի ղեկավարությունից ոչ ոք չի խոսում իմ ապագայի վերաբերյալ: Դա ինձ վախեցնում է, ես հուզվում եմ եւ գիշերները չեմ քնում»,- խոստովանել է նա` ավելացնելով, որ իրեն, որպես երիտասարդ խաղացող, անհրաժեշտ է մտածել իր ապագայի մասին, իսկ նման տարիքում նստել պահեստայինների նստարանին շատ վտանգավոր է:
Սակոն պատրաստակամություն է հայտնել համալրել ֆրանսիական այլ ակումբի շարքերը, որպեսզի ՊՍԺ-ի մարզչական շտաբին եւ ղեկավարությանը ապաացուցի իր պրոֆեսիոնալ կարգը. «Ես ավելի լավ վերաբերմունքի եմ արժանի եւ պատրաստ եմ պայքարել իմ տեղի համար»,- նշել է նա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի