19:17 4 հուլիսի, 2012Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը ուշադրություն է դարձրել Ֆրանսիայի ամենահարուստ թիմի` ՊՍԺ-ի ներսում ընթացող ցավոտ գործընթացներին: Երբ հունվարին թիմի նոր մարզիչ նշանակվեց Կառլո Անչելոտին, մամուլում նշվում էին բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստների անուններ, որոնք պետք է ակումբ գային:
Սակայն, ինչպես երեւում է, ընդհակառակը, ակումբը մտադիր են լքել նրա առաջատար ֆուտբոլիստները. օրինակ, մամուլին ցնցում են այն տեղեկությունները, որ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 22-ամյա պաշտպան Մամադու Սակոն, որը Կառլո Անչելոտիի գալուց հետո կորցրեց իր տեղը հիմնական կազմում, հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու իր մտադրության մասին, եթե ակումբում հայտնվի նոր կենտրոնական պաշտպան:
«Երբ դու լսում ես, որ քո տեղը մշտապես նոր խաղացող են փնտրում, ապա ակամա սկսում ես քեզ ավելորդ զգալ. ինձ հետ ակումբի ղեկավարությունից ոչ ոք չի խոսում իմ ապագայի վերաբերյալ: Դա ինձ վախեցնում է, ես հուզվում եմ եւ գիշերները չեմ քնում»,- խոստովանել է նա` ավելացնելով, որ իրեն, որպես երիտասարդ խաղացող, անհրաժեշտ է մտածել իր ապագայի մասին, իսկ նման տարիքում նստել պահեստայինների նստարանին շատ վտանգավոր է:
Սակոն պատրաստակամություն է հայտնել համալրել ֆրանսիական այլ ակումբի շարքերը, որպեսզի ՊՍԺ-ի մարզչական շտաբին եւ ղեկավարությանը ապաացուցի իր պրոֆեսիոնալ կարգը. «Ես ավելի լավ վերաբերմունքի եմ արժանի եւ պատրաստ եմ պայքարել իմ տեղի համար»,- նշել է նա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.