15:33  ,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016-ի փոխչեմպիոն. Եթե վերադառնամ հայրենիք, ինձ կարող են սպանել

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ֆեյիսա Լիլեսան հայտնել է, որ վախենում է վերադառնալ հայրենիք՝ Եթովպիա: Ռիո-2016-ի մարատոնի մրցմանը մասնակցած Լիլեսան Եթովպիայի կառավարության դեմ բողոքի ժեստ էր արել եզրագիծը հատելիս:

«Եթե վերադառնամ Եթովպիա, այնտեղ ինձ կարող են սպանել: Իսկ եթե չսպանեն, կբանտարկեն կամ կպահեն օդանավակայանում: Ամեն դեպքում, ես արել եմ իմ ընտրությունը: Հնարավոր է, որ կտեղափոխվեմ այլ երկիր»,- մարզիկի խոսքը մեջբերում է The Sydney Morning Herald-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում