11:55  ,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Փակման արարողության լավագույն լուսանկարները

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեւել էր 2 ժամից ավելի: Լեգենդար «Մարականա» ստադիոնում կայացած արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 20 տարի անց Հայաստանին ոսկե մեդալ պարգեւած Արթուր Ալեքսանյանը:

Արարողության վերջում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն օլիմպիական դրոշը հանձնել էր ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, որն էլ դրոշը փոխանցեց Տոկիոյի քաղաքապետին: Ճապոնիայի մայրաքաղաքը հյուրընկալելու է հաջորդ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Օլիմպիական կրակը մարեց եւ կվառվի 4 տարի անց Տոկիոյում: 

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին հայտավորվել էր 32 մարզիկով (7 մարզաձեւում` աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ) եւ 1 ոսկե ու 3 արծաթե մեդալով մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում