Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը դարձավ ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը:
Ռիո-2016-ում 31-ամյա Ֆելփսը նվաճեց 5 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Նա չեմպիոնի տիտղոսը նվաճեց բաթերֆլայի ու համալիր լողի 200 մետրում, կրոլի 4х100 ու 4х200 մետր փոխանցումալողում, 4х100 մետր համալիր փոխանցալողում, իսկ բաթերֆլայի 100 մետրում գրավել էր երկրորդ տեղը: Մայքլ Ֆելփսը դարձել էր պատմության առաջին մարզիկը, որը 23-ակի օլիմպիական չեմպիոն է:
Ռիո-2016-ի ամենատիտղոսակիր մարզուհին ամերիկուհի Կետի Լեդեկին է, որը նվաճել է 4 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: 19-ամյա մարզուհին չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ազատ ոճի 200, 400 եւ 800 մետրի մրցումներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի թիմին օգնել էր հաղթել ազատ ոճի 4х200 մետր փոխանցումալողում: Ազատ ոճի 4х100 մետր փոխանցումալողում էլ նա բավարարվել էր արծաթե մեդալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի