09:10 22 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը դարձավ ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը:
Ռիո-2016-ում 31-ամյա Ֆելփսը նվաճեց 5 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Նա չեմպիոնի տիտղոսը նվաճեց բաթերֆլայի ու համալիր լողի 200 մետրում, կրոլի 4х100 ու 4х200 մետր փոխանցումալողում, 4х100 մետր համալիր փոխանցալողում, իսկ բաթերֆլայի 100 մետրում գրավել էր երկրորդ տեղը: Մայքլ Ֆելփսը դարձել էր պատմության առաջին մարզիկը, որը 23-ակի օլիմպիական չեմպիոն է:
Ռիո-2016-ի ամենատիտղոսակիր մարզուհին ամերիկուհի Կետի Լեդեկին է, որը նվաճել է 4 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: 19-ամյա մարզուհին չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ազատ ոճի 200, 400 եւ 800 մետրի մրցումներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի թիմին օգնել էր հաղթել ազատ ոճի 4х200 մետր փոխանցումալողում: Ազատ ոճի 4х100 մետր փոխանցումալողում էլ նա բավարարվել էր արծաթե մեդալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.