15:27  ,  4 հուլիսի, 2012

Երկու արծաթե մեդալ՝ Հունաստանից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Միհրան Ջաբուրյանն ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովը Հունաստանի Օլիմպիա քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի եւ պարտություն են կրել միայն եզրափակիչում՝ գրավելով երկրորդ տեղը։
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող ըմբիշներն այս մրցաշարում հանդես են եկել մեկ քաշային կարգ բարձր։

55 կգ քաշային Ջաբուրյանը մասնակցել է 60 կգ քաշայինների մրցաշարին, 84 կգ քաշային Նուրմագոմեդովը՝ 96 կգ քաշայինների պայքարին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Նուրմագոմեդովը ոտքի մկանի վնասվածք ունի եւ միաժամանակ բուժում է անցնում։ Հավաքականը հուլիսի 8-ին կմեկնի Վլադիկավկազ՝ հավաքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս