15:27 4 հուլիսի, 2012Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Միհրան Ջաբուրյանն ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովը Հունաստանի Օլիմպիա քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի եւ պարտություն են կրել միայն եզրափակիչում՝ գրավելով երկրորդ տեղը։
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող ըմբիշներն այս մրցաշարում հանդես են եկել մեկ քաշային կարգ բարձր։
55 կգ քաշային Ջաբուրյանը մասնակցել է 60 կգ քաշայինների մրցաշարին, 84 կգ քաշային Նուրմագոմեդովը՝ 96 կգ քաշայինների պայքարին։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Նուրմագոմեդովը ոտքի մկանի վնասվածք ունի եւ միաժամանակ բուժում է անցնում։ Հավաքականը հուլիսի 8-ին կմեկնի Վլադիկավկազ՝ հավաքի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.