20:36  ,  20 օգոստոսի, 2016

Արթուր Ալեքսանյան. Այս մեդալի արժեքն ու գինն ավելի լավ կհասկանամ, երբ վերադառնամ հայրենիք

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոմ, հունահռոմեական ոճի ըմբիշ, անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է իր հաղթանակը:

«Օր-օրի ավելի ուրիշ ձեւ եմ պատկերացնում օլիմպիական ոսկու արժեքը: Իրոք, ինձ թվում է՝ երազի մեջ եմ: Ավելի լավ այս մեդալի արժեքն ու գինը ես կհասկանամ, երբ վերադառնամ հայրենիք, երբ ազգիս, հարազատներիս, ընկերներիս կտեսնեմ:

Ոչ մի հաղթանակ չի կարելի համեմատել: Յուրաքանչյուրի համար էլ շատ դժվար օրեր են եղել, դժվար մարզումներ են եղել, յուրաքանչյուրն էլ բարդ է:

Իրոք, չէի հասկանում՝ ինչ է կատարում: Երբ տեսագրությունը դիտեցի, այդ ժամանակ զգացի, որ իրոք արցունքներս, հույզերս չէի կարողանում զսպել»,- Արթուր Ալեքսանյանն ասել է Հանրային հեռուստատեսության եթերում:

Գյումրեցի ըմբիշը, ոսկե մեդալ նվաճելով Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում