Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 19-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ ազատ ոճի ըմբիշ Գառնիկ Մնացականյանը:
57 կգ քաշայինների մրցաշարում 27-ամյա ըմբիշը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի 26-ամյա Հասան Ռահիմին: Հաղթանակի դեպքում Մնացականյանը 1/4 եզրափակիչում կմրցի Վիկտոր Լեբեդեւ (Ռուսաստան) – Սանդեպ Տոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւ բրոնզե մեդալ է նվաճել Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնությունում, իսկ Սանդեպ Տոմարն Ասիայի 2016թ. չեմպիոնն է 53 կգ քաշային կարգում: Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ից:
Մրցումային 14-րդ կվիճարկվի մեդալների 22 հավաքածու:
Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 37-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 35 ոսկե, 33 արծաթե ու 32 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 22 ոսկե, 21 արծաթե եւ 13 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 20 ոսկի, 16 արծաթ, 22 բրոնզ: Գերմանիան շրջանցել է ուսներին եւ 13 ոսկե, 8 արծաթե ու 11 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդն տեղ: Ռուսաստանը 5-րդն է, իսկ Ադրբեջանը 4 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով 56-րդ տեղում է:
Ռիո-2016. 14-րդ օր, եզրափակիչներ
15:00 (Երեւանի ժամանակով). Աթլետիկա, տղամարդիկ, մարզական քայլք, 50 կմ
16:15. Բադմինտոն, կանայք, մենախաղ
18:15. Բադմինտոն, տղամարդիկ, զուգախաղ
19:00. Գեղալող, թիմային
20:30. Ձիասպորտ, անհատական կոնկուր
21:30. Աթլետիկա, կանայք, մարզական քայլք, 20 կմ
22:00. BMX, կանայք
22:10. BMX, տղամարդիկ
22:30. Ջրագնդակ, կանայք, ԱՄՆ - Իտալիա
23:00. Բռնցքամարտ, կանայք, 60 կգ
00:00. Մականախաղ, կանայք, Հոլանդիա - Մեծ Բրիտանիա
00:30. Ֆուտբոլ, կանայք, Շվեդիա - Գերմանիա
00:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 57 կգ (Գառնիկ Մնացականյան)
1:00. Ժամանակակից հնգամարտ, կանայք (վազք + հրաձգություն)
1:15. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 74 կգ
3:00. Թաեքվոնդո, կանայք, 67 կգ
3:00. Թաեքվոնդո, տղամարդիկ, 80 կգ
3:30. Աթլետիկա, կանայք, ձողացատկ
4:05. Աթլետիկա, տղամարդիկ, մուրճի նետում
4:40. Աթլետիկա, կանայք, 5000 մետր
5:15. Աթլետիկա, կանայք, 4х100 մետր փոխանցումավազք
5:35. Աթլետիկա, տղամարդիկ, 4х400 մետր փոխանցումավազք
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում