Ռիո-2016. 14-րդ օրը կվիճարկվի 22 տիտղոս, Հայաստանն ունի մեկ մասնակից

11:33   19 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 19-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ ազատ ոճի ըմբիշ Գառնիկ Մնացականյանը:

57 կգ քաշայինների մրցաշարում 27-ամյա ըմբիշը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի 26-ամյա Հասան Ռահիմին: Հաղթանակի դեպքում Մնացականյանը 1/4 եզրափակիչում կմրցի Վիկտոր Լեբեդեւ (Ռուսաստան) – Սանդեպ Տոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւ բրոնզե մեդալ է նվաճել Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնությունում, իսկ Սանդեպ Տոմարն Ասիայի 2016թ. չեմպիոնն է 53 կգ քաշային կարգում: Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ից: 

Մրցումային 14-րդ կվիճարկվի մեդալների 22 հավաքածու:

Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 37-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 35 ոսկե, 33 արծաթե ու 32 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 22 ոսկե, 21 արծաթե եւ 13 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 20 ոսկի, 16 արծաթ, 22 բրոնզ: Գերմանիան շրջանցել է ուսներին եւ 13 ոսկե, 8 արծաթե ու 11 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդն տեղ: Ռուսաստանը 5-րդն է, իսկ Ադրբեջանը 4 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով 56-րդ տեղում է:

Ռիո-2016. 14-րդ օր, եզրափակիչներ

15:00 (Երեւանի ժամանակով). Աթլետիկա, տղամարդիկ, մարզական քայլք, 50 կմ

16:15. Բադմինտոն, կանայք, մենախաղ

18:15. Բադմինտոն, տղամարդիկ, զուգախաղ

19:00. Գեղալող, թիմային

20:30. Ձիասպորտ, անհատական կոնկուր

21:30. Աթլետիկա, կանայք, մարզական քայլք, 20 կմ

22:00. BMX, կանայք

22:10. BMX, տղամարդիկ

22:30. Ջրագնդակ, կանայք, ԱՄՆ - Իտալիա

23:00. Բռնցքամարտ, կանայք, 60 կգ

00:00. Մականախաղ, կանայք, Հոլանդիա - Մեծ Բրիտանիա

00:30. Ֆուտբոլ, կանայք, Շվեդիա - Գերմանիա

00:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 57 կգ (Գառնիկ Մնացականյան)

1:00. Ժամանակակից հնգամարտ, կանայք (վազք + հրաձգություն)

1:15. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 74 կգ

3:00. Թաեքվոնդո, կանայք, 67 կգ

3:00. Թաեքվոնդո, տղամարդիկ, 80 կգ

3:30. Աթլետիկա, կանայք, ձողացատկ

4:05. Աթլետիկա, տղամարդիկ, մուրճի նետում

4:40. Աթլետիկա, կանայք, 5000 մետր

5:15. Աթլետիկա, կանայք, 4х100 մետր փոխանցումավազք

5:35. Աթլետիկա, տղամարդիկ, 4х400 մետր փոխանցումավազք



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.