Քենիան ներկայացնող Էզեկիլ Քեմբոին զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 3000 մետր խոչընդոտավազքի մրցմանը նվաճած բրոնզե մեդալից: Ռիո-2016-ի կազմակերպիչները նման որոշում են կայացրել, քանի որ Քեմբոիի մեկ ոտքը մրցման ժամանակ դուրս է մնացել վազքուղուց, գրում է Afp-ն:
Բրոնզե մեդալը բաժին է հասել ֆրանսիացի Մահիդին Մեհիսիին, որը գրավել էր չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Էզեկիլ Քեմբոին Աթենք-2004 եւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:
Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր
Աթլետիկա, 3 000 խոչընդոտավազք, տղամարդիկ
1. Կոնսեսլուս Կիպրուտո (Քենիա)
2. Էվան Ջեգեր (ԱՄՆ)
3. Մահիդին Մեհիսի (Ֆրանսիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի