12:08 18 օգոստոսի, 2016Քենիան ներկայացնող Էզեկիլ Քեմբոին զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 3000 մետր խոչընդոտավազքի մրցմանը նվաճած բրոնզե մեդալից: Ռիո-2016-ի կազմակերպիչները նման որոշում են կայացրել, քանի որ Քեմբոիի մեկ ոտքը մրցման ժամանակ դուրս է մնացել վազքուղուց, գրում է Afp-ն:
Բրոնզե մեդալը բաժին է հասել ֆրանսիացի Մահիդին Մեհիսիին, որը գրավել էր չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Էզեկիլ Քեմբոին Աթենք-2004 եւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:
Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր
Աթլետիկա, 3 000 խոչընդոտավազք, տղամարդիկ
1. Կոնսեսլուս Կիպրուտո (Քենիա)
2. Էվան Ջեգեր (ԱՄՆ)
3. Մահիդին Մեհիսի (Ֆրանսիա)

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.