09:55  ,  18 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ուսեյն Բոլթը եզրափակիչում է, Գեթլինն ու Բլեյքը լքում են պայքարը (ֆոտոշարք)

7-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 200 մետր վազքի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում ջամայկացի արագավազորդը գրանցեց լավագույն արդյունքը՝ 19,78 վայրկյան: Նա 0,59 վայրկյանով զիջեց իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից:

Այս վազքատարածությունում Ուսեյն Բոլթի գլխավոր մրցակիցներից ամերիկացի Ջաստին Գեթլինը չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը (20,13 վայրկյան): Եզրափակիչ դուրս չեկավ նաեւ ջամայկացի Յոհան Բլեյքը:

200 մետր վազքի եզրափակիչը կկայանա օգոստոսի 18-ի գիշերը:

Հիշեցնենք, որ 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Բոլթը Ռիո-2016-ում արդեն ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է աշխարհի 11-ակի չեմպիոնին՝ 19,19 վայրկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում