09:55 18 օգոստոսի, 20167-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 200 մետր վազքի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում ջամայկացի արագավազորդը գրանցեց լավագույն արդյունքը՝ 19,78 վայրկյան: Նա 0,59 վայրկյանով զիջեց իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից:
Այս վազքատարածությունում Ուսեյն Բոլթի գլխավոր մրցակիցներից ամերիկացի Ջաստին Գեթլինը չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը (20,13 վայրկյան): Եզրափակիչ դուրս չեկավ նաեւ ջամայկացի Յոհան Բլեյքը:
200 մետր վազքի եզրափակիչը կկայանա օգոստոսի 18-ի գիշերը:
Հիշեցնենք, որ 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Բոլթը Ռիո-2016-ում արդեն ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է աշխարհի 11-ակի չեմպիոնին՝ 19,19 վայրկյան:










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.