09:28  +04,  18 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Dream team-ը խնդիրներ չունեցավ, Ջինոբիլին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում (ֆոտոշարք)

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Dream team-ը 105:78 հաշվով ուժեղ գտնվեց արգենտինացիներից: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը, որն ամերիկացիներին բերեց 27 միավոր: Հանդիպումից հետո ամերիկյան «Սան Անտոնիոյի» 39-ամյա պաշտպան Մանու Ջինոբիլին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ջինոբիլին 1998-ից էր խաղում ազգային թիմում, իսկ 2004-ին դարձել էր օլիմպիական չեմպիոն:

Կիսեզրափակիչում ԱՄՆ-ի թիմը կհանդիպի Իսպանիային, որը Եվրոպական սուպերդիմակայությունում հաղթեց Ֆրանսիային՝ 92:67:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին Ավստրալիան ու Սերբիան:

Ռիո-2016, բասկետբոլ, տղամարդիկ

Քառորդ եզրափակիչ

Ավստրալիա – Լիտվա՝ 90:64 (26:17, 22:13, 22:13, 20:21)

Խորվաթիա – Սերբիա՝ 83:86 (19:20, 19:12, 14:34, 31:20)

Իսպանիա – Ֆրանսիա՝ 92:67 (19:16, 24:14, 26:19, 23:18)

ԱՄՆ – Արգենտինա՝ 105:78 (25:21, 31:19, 31:21, 18:17)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ