09:28 18 օգոստոսի, 2016Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Dream team-ը 105:78 հաշվով ուժեղ գտնվեց արգենտինացիներից: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը, որն ամերիկացիներին բերեց 27 միավոր: Հանդիպումից հետո ամերիկյան «Սան Անտոնիոյի» 39-ամյա պաշտպան Մանու Ջինոբիլին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ջինոբիլին 1998-ից էր խաղում ազգային թիմում, իսկ 2004-ին դարձել էր օլիմպիական չեմպիոն:
Կիսեզրափակիչում ԱՄՆ-ի թիմը կհանդիպի Իսպանիային, որը Եվրոպական սուպերդիմակայությունում հաղթեց Ֆրանսիային՝ 92:67:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին Ավստրալիան ու Սերբիան:
Ռիո-2016, բասկետբոլ, տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ
Ավստրալիա – Լիտվա՝ 90:64 (26:17, 22:13, 22:13, 20:21)
Խորվաթիա – Սերբիա՝ 83:86 (19:20, 19:12, 14:34, 31:20)
Իսպանիա – Ֆրանսիա՝ 92:67 (19:16, 24:14, 26:19, 23:18)
ԱՄՆ – Արգենտինա՝ 105:78 (25:21, 31:19, 31:21, 18:17)





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.