21:52  +04,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բրազիլիան եզրափակիչում է, Նեյմարը խփեց ամենարագ գոլը Խաղերի պատմության մեջ

Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ դուրս եկավ Բրազիլիայի հավաքականը: Երբեւէ Խաղերի չեմպիոնի տիտղոսը չնվաճած բրազիլացիները կիսաեզրափակիչում մրցեցին Հոնդուրասի թիմի հետ եւ առավելության հասան 6:0 հաշվով: Արդեն 15-րդ վայրկյանին հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, որը խփեց ամենաարագ գոլը Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Նա օգտվեց պաշտանի սխալից եւ հայտնվեց դարպասապահի դեմ:

Եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի մրցակիցը կլինի Նիգերիա - Գերմանիա զույգի հաղթողի հետ: Օգոստոսի 17-ին կայանալիք այս հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Եզրափակիչը օգոստոսի 20-ին է:

Ռիո-2016. Օլիմպիական խաղեր

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշար, կիսաեզրափակիչ

Բրազիլիա - Հոնդուրաս՝ 6:0

Նեյմար, 1, 90, 11մ, Գաբրիել Ժեսուս, 26, 35, Մարկինյոս, 51, Լուան, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ