18:49  ,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օլիմպիական ավանում մարզիկները ժամերով հերթ են կանգում «Մաքդոնալդսի» մոտ

Ռիոյի Օլիմպիական ավանում գործող «Մաքդոնալդսի» միակ կետը ստիպված է եղել մարզիկների համար պատվերը կրճատել մինչեւ 20 ուտեստ, գրում է dailymail

Պատճառն այն է, որ մարզիկները ստիպված են ժամերով հերթ կանգնել: Անվճար սննդի համար առավոտյան ժամը 5-ից արդեն գոյացած է լինում ֆուտբոլային խաղադաշտի երկարության հերթ: Մարզիկներից շատերը նշել են, որ օլիմպիական ավանի ճաշարանի սնունդն այնքան էլ լավը չէ եւ ստիպված են օգտվել «Մաքդոնալդսից»: Բացի այդ երկար ամիսների մարզական խիստ սննդակարգից հետո իրենց թույլ են տալիս «վնասակար սնունդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում