17:12  +04,  17 օգոստոսի, 2016

Մարմնամարզության նոր տարր՝ հավասարակշռության գերանի վրա

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մարիզա Դիկը սպորտային մարմնամարզության նոր տարր է գրանցել գերանի վրա: Վարժության մեկնարկում Տրինիդադ եւ Տոբագոյի ներկայացուցիչը ցատկով բարձրացել է գերանի վրա: Այդ տարրը գրանցվել է նրա անունով:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում նոր տարր էր գրանցել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հուռի Գեբեշյանը: Ամերիկահայ մարզուհին նոր տարրը կատարել էր զուգահեռ պտտաձողի վարժությունում:

Ռիո-2016, սպորտային մարմնամարզություն

Կանայք, գերան

1. Սաե Վեւրս (Հոլանդիա) - 15,466 միավոր

2. Լորեն Հերնանդես (ԱՄՆ) - 15,333

3. Սիմոնա Բայլս - 14,733

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ